ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Samsung-ը ներկայացրել է եռակի ծալվող պլանշետ եւ առանց ստեղնաշարի նոութբուք

Samsung-ը CES 2022 ցուցահանդեսին ներկայացրել է նոր ծալովի սարքերի կոնցեպտները՝ ճկուն էկրանով։

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է Ars Technica-ն:

Նոր տեսականու մեջ են մտնում Flex S և Flex G պլանշետները և առանց ստեղնաշարի Flex Note նոութբուքը:

Flex S-ը և Flex G-ն Samsung-ի առաջին եռակի ծալվող սարքերն են: Flex S-ը ծալվում է ակորդեոնի նման, իսկ բացված վիճակում այն լիարժեք պլանշետ է: Ծալված վիճակում սարքը նման է սմարթֆոնի և տեղավորվում է ձեռքի ափի մեջ:

Flex G-ն ավելի փոքր սարք է, որը ծալվում է էկրանը դեպի ներս: Սարքը կարելի է օգտագործել միայն բացված ժամանակ, բայց երբ ծալված է, դրա էկրանը պաշտպանված է արտաքին ազդեցություններից:

Samsung-ը ցուցադրել է նաև 13 դյույմանոց Flex Note նոութբուքի նախատիպը՝ առանց ստեղնաշարի եւ ճկուն էկրանով:

Back to top button
Close