ՄիջազգայինՆորություններ

ԱՄՆ-ն հարցեր ունի՝ ՀԱՊԿ-ի ուժերի տեղակայմանն ուղղված Ղազախստանի հարցման օրինականության մասին. Պսակի

Միացյալ Նահանգները տեղյակ չեն, թե արդյոք Ղազախստանի իշխանությունների հարցումը՝ երկրում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ուժերի տեղակայման վերաբերյալ, օրինական էր, թե ոչ: Այս մասին հայտարարել Է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Պսակին՝ լրագրողների համար ճեպազրույցի ժամանակ։

«Մենք ուշադիր հետեւում ենք հաղորդագրություններին այն մասին, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն իր հավաքական խաղաղապահ ուժերն ուղարկել է Ղազախստան։ Մենք հարցեր ունենք այդ հարցման բնույթի մասին, թե արդյոք դա օրինական հրավեր էր, թե ոչ։ Այս պահին մենք դա չգիտենք», — ասել է Պսակին՝ կոչ անելով ՀԱՊԿ ուժերին և իրավապահ մարմիններին կատարել Մարդու իրավունքների ոլորտում միջազգային պարտավորությունները։

Սպիտակ տանը նշել են, որ ՀԱՊԿ-ի՝ Ղազախստան խաղաղապահ ուժեր ուղարկելը չի ազդել ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի անվտանգության շուրջ բանակցությունների անցկացման ծրագրերի վրա:

Աղբյուր` Փաստինֆո

Back to top button