Նորություններ
Ակտաու-Երևան չվերթը չեղարկվել է՝ Ղազախստանում բախումների պատճառով

Ակտաու-Երևան չվերթը չեղարկվել է՝ Ղազախստանում շարունակվող բախումների պատճառով։ «Զվարթնոց» օդանավակայանի էլեկտրոնային չվացուցակում է հրապարակվել ինֆորմացիան։
Այսօր նախատեսված թռիչքը, որը պետք է իրականացվեր ղազախական SCAT ավիաընկերության կողմից, հետաձգվել է։
Ըստ չվացուցակի, ակնկալվում էր, որ ղազախական ինքնաթիռները պետք է Երևան ժամանեին հունվարի 6 -ին` Երևանի ժամանակով 00:10-ին և 18:20-ին։
Դեպի Ղազախստան չվերթները դադարեցրել են մի շարք ավիաընկերություններ, այդ թվում՝ բելառուսական «Բելավիան» և ադրբեջանական «Ազալը»։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ղազախստանում տիրող իրավիճակի պատճառով Ակտաուի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը։