ՄիջազգայինՆորություններ

Ղազախստանում անկարգությունների ժամանակ 8 ոստիկան եւ զինվորական է զոհվել, եւս 317 իրավապահ վիրավորվել է

Ղազախստանի մի շարք շրջաններում անկարգությունների ժամանակ զոհվել է 8 ոստիկան եւ զինվորական, եւս 317-ը վիրավորվել է, հայտնում է ՌԻԱ նովոստին՝ հղում անելով ՆԳՆ-ին։

Ավելի վաղ Ղազախստանի նախագահ Քասըմ-Ժոմարտ Տոկաեւը հայտարարել է, որ չարտոնված ցույցերի ժամանակ ոստիկանների շրջանում կան զոհեր եւ վիրավորներ։

Նա նաեւ պատմել է, որ Ալմաթիում բողոքի ցույցերի ֆոնին ավազակային տարրերի ամբոխները ծեծի են ենթարկել զինվորականներին, ծաղրել եւ մերկ քարշ տվել փողոցով։

«Ավազակային տարրերի ամբոխները ծեծի են եթնարկել զինվորականներին, մերկ քարշ տվել փողոցով, բռնության ենթարկել կանանց, թալանել խանութներ։ Իրավիճակը սպառնում է Ալմաթիի բոլոր բնակիչների անվտանգությանը»,-իր ուղերձում ասել է Տոկաեւը։

2022 թվականի առաջին օրերին Ղազախստանի արեւմուտքում գտնվող նավթարդյունահանող Մանգիստաու շրջանի Ժանաոզեն եւ Ակտաու քաղաքների բնակիչները դուրս են եկել փողոց՝ բողոքելով հեղուկ նավթային գազի գների կրկնակի բարձրացման դեմ: Ղազախստանի նախագահ Քասըմ-Ժոմարտ Տոկաեւը հանձնարարել է ստեղծել կառավարական հանձնաժողով՝ իրավիճակը քննարկելու համար։ Հունվարի 4-ին նա հայտարարել է, որ պատրաստ է կատարել ցուցարարների հիմնական պահանջը եւ նվազեցնել գազի գինը։

Back to top button