Նորություններ
Թբիլիսյան խճուղում բախվել են Mercedes-ը, Mitsubishi Pajero io-ն ու Honda Elysion-ը. վարորդները եղել են սթափ

Երեւանում, այսօր՝ հունվարի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 20:00-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում բախվել են Mercedes, Mitsubishi Pajero io, Honda Elysion մակնիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:
Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը: Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: