ՄիջազգայինՆորություններ

ԱՄՆ-ում հազարավոր մեքենաներ հայտնվել են «սառցե ծուղակում»

ԱՄՆ Վիրջինիա նահանգում հազարավոր ավտոմեքենաներ արգելափակվել են մայրուղու վրա՝ ճանապարհի մերկասառույցի պատճառով։ «Սառցե ծուղակում» հայտնված վարորդների թվում է եղել ամերիկացի սենատոր Թիմ Քեյնը։

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է Reuters-ը։

ԱՄՆ արեւելյան ափի ամենաբանուկ մայրուղիներից մեկը մերկասառույցի եւ ձյան պատճառով փակվել է երկու ուղղություններով։

Շատ վարորդներ անպատրաստ են եղել այս եղանակին և ժամեր են անցկացրել առանց սննդի ու ջրի:

Վարորդները սոցցանցերում կիսվել են մեկնաբանություններով՝ հայտնելով, որ ավելի քան 20 ժամ անցկացրել են հարկադիր «կալանքի տակ»։

ԱՄՆ-ի հարավ-արևելյան շրջաններում ձյան տեղումներ են և ուժեղ քամիներ, ինչի հետեւանքով դադարեցվել է օդային երթեւեկությունը, հազարավոր ընտանիքներ մնացել են առանց էլեկտրականության։

Back to top button