Նորություններ

Հանրային վայրերում և վաճառքի կետերում ծխախոտային արտադրատեսակների հրապարակային ցուցադրությունը կտուգանվի

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ 2022 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ Է մտել «Ծխախոտային արտադրատեսակների եվ դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եվ կանխարգելման մասին» օրենքը:

Օրենքի համաձայն՝ արգելվում է ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների ցուցադրումը վաճառասրահներում և հանրային սննդի օբյեկտներում:

Օրենքի պահանջները չկատարելը  առաջացնում է տուգանքի նշանակում՝ 200 — 250 000 դրամի չափով:

Նույն խախտումը կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, առաջացնում է տուգանքի նշանակում՝ կիրառված վարչական տույժի կրկնապատիկի չափով:

Back to top button