Մշակույթ/ՊատմությունՆորություններ

‹‹Երեք տենոր›› մեծ գալա-համերգով հանդես են եկել միջազգային ճանաչում ունեցող հայ օպերային երգիչները

Դեկտեմբերի 24-ին, ‹‹Արամ Խաչատրյան›› համերգասրահում ‹‹Երեք տենոր›› մեծ գալա-համերգով հանդես եկան միջազգային ճանաչում ունեցող հայ օպերային երգիչներ Լիպարիտ Ավետիսյանը, Արսեն Սողոմոնյանը և նոր բարձունքներ նվաճող երիտասարդ տենոր Տիգրան Հակոբյանը:

Հնչեցին հայտնի և սիրված օպերային արիաներ, երգեր և օպերային նախերգանքներ։

Համերգն անցավ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ և մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:

Երաժիշտները նշում են, որ թանկ են գնահատում հայրենիքում, իրենց հարազատ հանդիսատես առջև ելույթ ունենալու ցանկացած հնարավորություն և ուրախ են, որ այս համերգով կարողացան ոգևորել, համախմբել և փոքր-ինչ ամոքել իրենց հարենակիցներին, թե հոգեպես, թե զգացապես: Նրանք վստահ են, որ բարձրակարգ արվեստը իր մեջ հզոր ուժ ունի:

Լիպարիտ Ավետիսյանն ու Արսեն Սողոմոնյանը օպերային արվեստի միջազգային ասպարեզում իրենց սերնդի ամենապահանջված և առաջատար արտիստներից են: Նրանք հանդես են գալիս այնպիսի հեղինակավոր բեմահարթակներում, ինչպիսիք են Քովենթ Գարդենի թագավորական օպերային թատրոնը, Վիեննայի, Մյունխենի Բավարական, Բեռլինի, Ցյուրիխի պետական օպերային թատրոններն ու Բեռլինի Ֆիլհարմոնիկ նվագախումբը:

Back to top button