ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններ

«Ուզո՞ւմ եք թանկով ծախվեք, ա՛յ թանկագիններ, ձեր ինքնարժեքը բարձրացրեք». Վովա Վարդանով

ԳԱԼԱ-ի «Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում ՈՄԱ գումարտակի հրամանատար Վովա Վարդանովը, խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարի և ՀՀ իշխանությունների շտապողականության մասին, նշել է.

«Մենք պետք է այնքան խելք ունենանք, որ մեր արժեքը բարձրացնենք՝ վաճառվելուց: Այսօրվա մեր ղեկավարությունը կարծում է, որ 2020 թվականի մեր պարտությունները բերել են նրան, որ մենք պարտադիր պետք է ենթարկվենք և վաճառվենք, գոնե մեր ինքնարժեքը բարձրացնելու ուղղությամբ աշխատանքներ պետք է տարվի»:

Վարդանովի կարծիքով, թուրքերի հետ առանց նախապայմանների բանակցելը մեր ցանկությունների ոլորտից է: Նա վստահ է՝ նախապայմաններ լինելու են:

«Եթե մենք աշխատենք մեր ամրության վրա, աշխատենք նրա վրա, որ ցանկացած Հայաստանի քաղաքացի լինի իր բնակավայրի աշխարհազորի մաս, իսկ եթե երիտասարդ է՝ նաև ՀՀ ակտիվ ռեզերվի մաս, այդ դեպքում, հավատացե՛ք, նախապայման էլ կկարողանաս քաշել առաջ, քո հետ էլ հաշվի կնստեն: Քանի մենք էժանանոց ապրանք ենք, մենք մենակ մեր երազանքներից կկարողանանք խոսել: Թուրքերը այդ երազանքների վրա թքած կունենան»:

Հաղորդումն ամբողջությամբ՝ ստորև:

Back to top button