Մշակույթ/ՊատմությունՆորություններ

Մահացել է «Շերլոկ Հոլմսի» հայազգի աստղ Վլադիմիր Թաթոսովը

Վլադիմիր Թաթոսովը երկար ժամանակ եղել է Ակադեմիական դրամատիկական Մեծ թատրոնի և Սանկտ Պետերբուրգի կոմեդիայի ակադեմիական թատրոնի դերասան:

Սանկտ Պետերբուրգում 95 տարեկան հասակում մահացել է խորհրդային թատրոնի և կինոյի դերասան, ՌԽԴՍՀ ժողովրդական արտիստ Վլադիմիր Թաթոսովը։

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է govoritmoskva.ru-ն:

Ինչպես հայտնել է Պետդումայի մշակույթի կոմիտեի փոխնախագահ Ելենա Դրապեկոն, մի քանի օր առաջ Վլադիմիր Միխայլովիչը հիվանդանոց է ընդունվել ուռուցքաբանական հիվանդության պատճառով, որով նա տառապել է վերջին տարիներին։

«Մենք նրան տեղափոխեցինք մեկ այլ պրոֆիլային հիվանդանոց, բայց նա վարակվեց քովիդով։ Նա մահացավ այդ երկու հիվանդությունների համակցման հետևանքով»,-նշել է Դրապեկոն։

Վլադիմիր Թաթոսովը երկար ժամանակ եղել է Ակադեմիական դրամատիկական Մեծ թատրոնի և Սանկտ Պետերբուրգի կոմեդիայի ակադեմիական թատրոնի դերասան։ Երկար տարիներ աշխատել է «Լենֆիլմ» կինոստուդիայում։

Թաթոսովը հանդես է եկել այնպիսի հայտնի ֆիլմերում, ինչպիսիք են «Հուլիսի վեցը», «Ծղոտե գլխարկը», «Շերլոկ Հոլմսը և դոկտոր Վաթսոնը»:

Back to top button