ՄիջազգայինՆորություններ

Աշխարհի ամենաթանկ ամուսնալուծությունը. Դուբայի էմիր Շեյխ Մուհամեդը 730 մլն. դոլար կվճարի արտերկիր փախած կնոջը

ԱՄԷ վարչապետ Շեյխ Մուհամեդը նաեւ պետք է տարեկան հսկայական գումար վճարի նախկին սիրեցյալին և ժառանգներին՝ մինչև նրանց չափահաս դառնալը:

72-ամյա Շեյխ Մուհամեդը (Մուհամեդ Իբն Ռաշիդ ալ-Մաքթում) 47-ամյա Հայա Բինթ ալ Հուսեյնին փոխհատուցում կվճարի, որը կլինի համաշխարհային պատմության մեջ ամենամեծ գումարը։

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է BBC-ն:

Լոնդոնի Գերագույն դատարանը վճիռ է կայացրել արքայադուստր Հայայի և Դուբայի էմիրի ամուսնալուծության վերաբերյալ։ Քաղաքական գործիչը պետք է փոխանցի 730 միլիոն ԱՄՆ դոլար (£550 միլիոն) նախկին կնոջ ու երկու երեխաների կենսապահովման համար։ Սա բրիտանական դատարանի կողմից երբևէ սահմանված առավելագույն փոխհատուցումն է:

Արաբական Միացյալ Էմիրությունների վարչապետ Շեյխ Մուհամեդը նաեւ պետք է տարեկան հսկայական գումար վճարի նախկին սիրեցյալին և ժառանգներին՝ մինչև նրանց չափահաս դառնալը։

Հայան ամուսնուց փախել էր 2019 թվականի հուլիսին՝ որդու և դստեր հետ։ Սկզբում Մուհամեդի ընտրյալը մեկնել էր Գերմանիա, ինչը հանգեցրեց երկրների միջև դիվանագիտական ​​ճգնաժամի։ Լքված ամուսինը դիմել էր իշխանություններին՝ կնոջը արտահանձնելու պահանջով, սակայն մերժում էր ստացել։ Այնուհետ Հայան մեկնել է Մեծ Բրիտանիա։

Հանգուցյալ թագավոր Հուսեյն բեն Թալալի դուստրը և Հորդանանի կառավարիչ Աբդուլլահ II-ի քույրն այժմ ապրում է Լոնդոնում։ Փախուստի դիմած անձը դատարանին խնդրել է պաշտպանել իրեն և երեխաներին:

Դատավոր Ֆիլիպ Մուրը եզրակացրել է, որ դիմումատուները հատկապես խոցելի են եւ ընդգծել է, որ պետք է նրանց պաշտպանել ընտանիքի ղեկավարից, ով իր ձեռքում հսկայական իշխանություն ունի։

«Այս երեխաների համար կա բացահայտ և շարունակական ռիսկ, որը կպահպանվի այնքան ժամանակ, մինչ նրանց չափահաս դառնալը: Արքայադուստր Հայան ևս մինչև կյանքի վերջը սպառնալիքի տակ է»,-հայտարարել է դատավորը:

Back to top button