ՄիջազգայինՆորություններ

Գիտնականները պարզել են, որ Օմիկրոն շտամը 70 անգամ ավելի արագ է բազմանում, քան Դելտան

Միեւնույն ժամանակ նշվում է, որ Օմիկրոն վիրուսի դեպքում թոքերի ինֆեկցիայի մակարդակն ավելի ցածր է, քան սկզբնական SARS-CoV-2 վիրուսով վարակվելու դեպքում:

COVID-19-ի Օմիկրոն տեսակը վարակում և բազմանում է մարդու բրոնխներում 70 անգամ ավելի արագ, քան Դելտան և նախասկզբնական SARS-CoV-2 վիրուսը, ասվում է Հոնկոնգի գիտնականների ուսումնասիրության ամփոփիչ զեկույցում:

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Հոնկոնգի համալսարանի բժշկագիտության ֆակուլտետի (HKUMed) հետազոտողների ուսումնասիրությունն ապացուցում է, որ Օմիկրոն վիրուսը կարող է մարդուց մարդուն փոխանցվել շատ ավելի արագ, քան նախորդ տարբերակները»,-ասվում է HKUMed-ի հայտարարությունում:

Միեւնույն ժամանակ նշվում է, որ Օմիկրոնի դեպքում թոքերի ինֆեկցիայի մակարդակն ավելի ցածր է, քան սկզբնական SARS-CoV-2 վիրուսով վարակվելու դեպքում, և դա, ըստ գիտնականների, Օմիկրոնով վարակվելուց հետո հիվանդության ավելի թեթեւ ընթացքի ցուցանիշ է:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Հարավային Աֆրիկայում հայտնաբերված կորոնավիրուսի նոր տարբերակը դասակարգել է որպես մտահոգություն առաջացնող: ԱՀԿ-ն B.1.1.529 նոր շտամն անվանել է հունարեն omicron տառով:

Back to top button