ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններ

«Այս տարի 100.000 մարդ անվերադարձ լքել է Հայաստանը, եւ այդքանն էլ «գրին քարտի» խաղարկության են մասնակցել»

Վերջերս կայացած ՏԻՄ ընտրություններում գրեթե նույն տեխնոլոգիաների կիրառումը՝ ճնշումներ թեկնածուների, նրանց թիմակիցների և ընտանիքի անդամների նկատմամբ և այլ, հնարավորություն չեն տալիս այս ընտրություններին հիացական գնահատական տալ, բայց մարդիկ անտարբեր են այս ամենի նկատմամբ, որովհետև ժամանակին այսօրվա ընդդիմադիրներն էլ իրենց հակառակորդների հանդեպ են կիրառել այս նույն միջոցները։

ԳԱԼԱ-ի «Կարևորի մասին» հաղորդման շրջանակում նման կարծիք հայտնեց politik.am կայքի խմբագիր Բորիս Մուրազին:

Ինչ վերաբերում է Փաշինյանի և իր թիմի աջակցությանը, ըստ Մուրազիի, այն նույն 30 տոկոս մակարդակի է, ինչ ցույց էին տալիս սոցհարցումները պետական ընտրություններից առաջ, պարզապես համայնքային ընտրություններում ավելի թույլ է դրսևորված Նիկոլ Փաշինյանի անձնական միջամտության գործոնը, չեն քվեարկում բանակը և ոստիկանությունը, այլ պետական կառույցների աշխատակիցները, որոնք հիմնականում Երևանում են կենտրոնացված։

Բորիս Մուրազին դիտարկում արեց իր հայրենի գյուղից՝  համեմատելով տարբեր ընտրություններում օրվա իշխանության և ընդդիմության ստացած քվեները, ցույց տալով, որ տեղական իշխանության ազդեցությունը կայուն է և գրեթե չի փոխվում։

«Նիկոլ Փաշինյանի միակ խնդիրն այսօր իր անվտանգություն ապահովելն է և որքան հնարավոր է երկար վարչապետի աթոռին մնալը, իսկ թե ինչ կլինի «Քաղաքացիական պայմանագրի» հետ մարզերում, տեղական գործիչների խնդիրն է։ Կարևորը, որ խորհրդարանական ընտրություններում հաղթելով՝ ապահովել է իր վարչապետ լինելը»,-հայտարարեց Մուրազին։

Միաժամանակ, ըստ բանախոսի, կառավարությունը ապահովում է իր թեկնածուներին բոլոր լծակներով՝ բյուրոկրատիայից և ուժային կառույցներից սկսած, մինչև կրիմինալ և ֆինանսական հոսքեր։

«Կրիմինալի հետ կապերն ավելի բացահայտ են այսօր, քան նախկինում։ Եվ դա հանգեցնում է նրան, որ «յուրային» կրիմինալը իրար սպանում է օրը ցերեկով, քանզի ունի կրակելու իրավունք։ Հատկապես նոյեմբերի 9-ից հետո բազմաթիվ կրիմինալ բարքերով անձնավորություններ պարգևատրվեցին անվանական զենքերով: Սակայն, մյուս կողմից, կրիմինալը «հաշվել է իրենց ատամները» և իրեն շատ ավելի ազատ է զգում, կարողանում է «ինքնագործունեության» գնալ, մինչ նախկինում այն խստորեն վերահսկվում էր իշխանության կողմից։

Եվ, ընդհանրապես, բոլորն են՝ վարորդներից մինչև փողոցային առևտրով զբաղվողները, «ատամները հաշվել», և այդ պատճառով է, որ երթևեկությունն է այսպիսին, փողոցները վերածվել են շուկաների և այլն։ Կարևորը կառավարությանը քվե տալն է», — նշեց Մուրազին։

 

Back to top button