Նորություններ

Գավառ խոշորացված համայնքում ՔՊ-ն պարտվել է գործող համայնքապետին

Գեղարքունիքի մարզի Գավառ խոշորացված համայնքում ՔՊ-ն պարտվել է գործող համայնքապետին:

Նշենք, որ այստեղ ընտրապայքարին մասնակցել է  3 քաղաքական ուժ «Գուրգեն Մարտիրոսյան» , «Մեր համայնքը» դաշինքները և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:

«Գուրգեն Մարտիրոսյան» դաշինքը գլխավորում է Գավառի ներկայիս համայնքապետ Գուրգեն Մարտիրոսյանը:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորում է ԱԺ քպական պատգամավոր Նարեկ Գրիգորյանը, որը նորատուսցի է:

Գործող քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի օգտին քվեարկել է ընտրողների 51 տոկոսը, Քաղաքացիական պայամանագրի օգտին` 40 տոկոսը, «Մեր համայնքը» դաշինքի օգտին` 6 տոկոսը։

Աղբյուր` Փաստինֆո

Back to top button