Նորություններ

Արցախում հրազենային վիրավորումից 19-ամյա զինծառայող է մահացել․ ՊԲ

Դեկտեմբերի 5-ին ժամը 21:20-ի սահմաններում ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում է ստացել  ՊԲ ժամկետային զինծառայող  2002 թ. ծնված Գոռ Էդուարդի Մարտիրոսյանը :

Դեպքի մանրամանսերը պարզելու համար կատարվում է քննություն:

ԱՀ Պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի հարազատներին:

ԱՀ ՊՆ Մամորլի ծառայություն

Back to top button
Close