ՆորություններՍպորտ

Մագնուս Կառլսենը 2-րդ հաղթանակը տոնեց Յան Նեպոմնյաշչնիի նկատմամբ

Դուբայում ընթացող շախմատի աշխարհի առաջնության եզրափակիչ մրցախաղի 8-րդ պարտիան 46-րդ քայլին ավարտվեց սպիտակներով խաղացող Մագնուս Կառլսենի հաղթանակով:

Աշխարհի գործող չեմպիոնը մրցախաղում արդեն 2-րդ հաղթանակը տոնեց Յան Նեպոմնյաշչնիի նկատմամբ:

Հիշեցնենք, որ նա հաղթել էր նաև 6-րդ տուրում: 8-րդ տուրից հետո Կառլսենն արդեն 2 միավորի առավելությամբ է շահում մրցախաղը՝ 5-3:

Այս հաղթանակից հետո Կառլսենն աշխարհի չեմպիոնի իր տիտղոսը հերթական անգամ հաջողությամբ պաշտպանելու լուրջ հայտ ներկայացրեց:

Հիշեցնենք, որ դասական շախմատի 14 պարտիաներից բաղկացած մրցախաղի հաղթող կդառնա այն շախմատիստը, որն առաջինը կվաստակի 7,5 միավոր:

Վաղը մրցակիցները հերթական անգամ հանգստի հնարավորություն կունենան, իսկ հաջորդ օրը կկայանա 9-րդ տուրը, որում սպիտակներով կխաղա Յան Նեպոմնյաշչնին:

Back to top button
Close