ՆորություններՍպորտ

Կրասնոդարը կամային հաղթանակ տարավ Սոչիի նկատմամբ, Սպերցյանը մասնակցեց հանդիպմանը

Ռուսական Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում «Կրասնոդարը» հյուրընկալվելիս 2։1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Սոչիի» նկատմամբ։

«Ֆիշտ» ստադիոնում կայացած հանդիպման առաջին խաղակեսում թիմերը փոխանակվեցին մեկական գոլով։ 19-րդ րոպեին հաշիվը բացեց Մատեո Կասյերան՝ առաջ մղելով «Սոչիին»։ 23-րդ րոպեին «Կրասնոդարի» պատասխան գոլը խփեց Վիկտոր Կլասոնը՝ հստակ իրացնելով նշանակված 11-մետրանոցը։

Երկրորդ խաղակեսի սկզբնամասում՝ 53-րդ րոպեին, Կլասենը նաև դարձավ դուբլի հեղինակ՝ խփելով կրասնոդարցիների հաղթական գոլը։

87-րդ րոպեին ուղիղ կարմիր քարտի պատճառով խաղադաշտից հեռացվել է հյուրերի լեհ կիսապաշտպան Գժեգոժ Կրիխովյակը։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 90-րդ րոպեին։

Այս հաղթանակի շնորհիվ «Կրասնոդարը» վաստակած 28 միավորով հավասարվեց «Սոչիին», որի հետ այժմ կիսում է 3-4-րդ հորիզոնականները։

footballam.com

Back to top button
Close