Նորություններ

Վրաստանից Հայաստան մուտք գործելու նոր կանոնակարգ է սահմանվել

Վրաստանից Հայաստան մուտք գործելու կանոնակարգում փոփոխություններ են արվել։

Մասնավորապես, եթե նախկինում Հայաստան մուտք գործելիս բոլոր մարդիկ PCR թեստը կարող էին սահմանին հանձնել կամ օդանավակայանում, այսուհետ, ՀՀ կառավարության կատարած նոր փոփոխություններով, դա կարող են անել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Այլ երկրների քաղաքացիները պետք է PCR թեստի բացասական պատասխանը ներկայացնեն սահմանին կամ Հայաստան մտնեն պատվաստման սերտիֆիկատով:

Պատվաստման սերտիֆիկատը կարող է ներկայացվել նաև բջջային հավելվածով կամ բջջային հավելվածից արտածված թղթային տարբերակով, պաշտպանված QR կոդով, որի միջոցով հնարավոր է ստուգել պատվաստման սերտիֆիկատի համար ներկայացվող բոլոր պահանջները:

Հայաստան մուտք գործելիս բացասական թեստ կամ պատվաստման սերտիֆիկատ չի պահանջվում մինչև 6 տարեկան 11 ամսական 29 օրական երեխաների համար։

Օտարերկրացիների համար ՀՀ մուտքը շարունակում է բաց մնալ ինչպես օդային, այնպես էլ ցամաքային ճանապարհով բացառապես PCR հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամվա վաղեմության սերտիֆիկատ կամ պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու դեպքում։ Վերջիններիս մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք արգելվում է՝ վերը նշված սերտիֆիկատներից որևէ մեկը չներկայացնելու դեպքում։

 

Back to top button
Close