ՄիջազգայինՆորություններ

Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման հետևանքով զոհվածերի թիվը հասել է 13-ի, բնակիչները տարհանվում են

Ինդոնեզիայի Ճավա կղզում Սեմերու հրաբխի ժայթքման հետևանքով զոհվածերի թիվը հասել է 13-ի:

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է ինդոնեզական Antara գործակալությունը:

Մոտ 100 մարդ տուժել է՝ ստանալով տարբեր աստիճանի այրվածքներ. նրանք բժշկական օգնություն են ստանում, մամուլի ասուլիսում հայտնել է Ինդոնեզիայի աղետների հետեւանքների հաղթահարման ծառայության ղեկավար գեներալ-լեյտենանտ Սուհարիանտոն:

Ավելի վաղ հաղորդվում էր այրվածքներից մահացած 1 մարդու և 41 վիրավորի մասին:

Ինդոնեզիայի փրկարարների ղեկավարը լրագրողներին հայտնել է, որ ժայթքումից հետո ամենաշատ տուժած շրջաններից տարհանվել է տեղի 902 բնակիչ։

Հրաբուխը մեծ քանակությամբ մոխիր է արտանետել մթնոլորտ՝ առաջացնելով «հրաբխային անձրև»:

Back to top button
Close