Նորություններ

Բերման են ենթարկվել Այնթապի գյուղապետն ու նրա եղբայրը

Արարատի մարզի Այնթապ համայնքում այսօր  բերման են ենթարկվել գյուղապետն ու նրա եղբայրը: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Մասիսի ներկայիս քաղաքապետ, ընտրություններում քաղաքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը:

«Չգիտեմ ինչ պատճառով են բերման ենթարկել, փաստաբանը զբաղվում է այդ հարցով: Այնթապում մեծ թվով ոստիկաններ կան, լավ կլինի, որ այսօր նման բաներ տեղի չունենան»,-ասաց նա:

Դավիթ Համբարձումյանը նշեց, որ նմանատիպ գործելաոճով հնարավոր չէ վախի մթնոլորտ ստեղծել իրենց համայնքներում:

 

Back to top button
Close