ՆորություններՍպորտ

Մոուրինյոն մեկնաբանել է Ինտերից կրած պարտությունը

Ա Սերիայի 16-րդ տուրում «Ռոման» 0-3 հաշվով պարտվեց «Ինտերին»։

Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել «գայլերի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն։

«Հավանաբար հիմա մարդիկ հեռուստացույցի կամ համացանցի միջոցով լսում են իմ տված պատասխանները։ Ես կօգտվեմ առիթից և ներողություն կխնդրեմ բոլոր այդ մարդկանցից ու երկրպագուներից։

Մրցակիցը սովորական գործառույթներով այսօր ուժեղ էր մեզնից, իսկ ոչ սովորական գործառույթներով՝ շատ ավելի ուժեղ։ Նախորդ մրցաշրջանում նրանք 29 միավոր ավելի էին վաստակել։

Կորոնավիրուսի և վնասվածքների պատճառով այսօր մեզ համար շատ բարդ էր։ Մենք պետք է կարողանայինք օգտագործել հարձակման գծում ունեցած 2-3 պահերը։ Այնպիսի պաշտպանողական ֆուտբոլով, որը մենք ենք խաղում, իրավունք չունեինք բաց թողնել նման գոլեր։ Խոսքը վերաբերվում է հատկապես առաջին և երրորդ գոլերին։

Մրցավարը լավ աշխատեց, Կրիստանտեն պետք է պատժվեր դեղին քարտով։ Մենք Ա Սերիայի ամենաանկարգապահ թիմն ենք համարվում։ Շնորհավորում եմ «Ինտերին» և նրանց ցանկանում հաջողություն նաև «Ռեալի» դեմ խաղում»,- «յուրահատուկի» խոսքերն է մեջբերում DAZN-ը։

Back to top button
Close