ՆորություններՍպորտ

Լևանդովսկու ռեկորդային դուբլի շնորհիվ Բավարիան հաղթեց Դորտմունդի Բորուսիային

Գերմանական Բունդեսլիգայի 14-րդ տուրում «Բավարիան» հյուրընկալվելիս մրցել է Դորտմունդի «Բորուսիայի» հետ և 3-2 հաշվով հաղթանակ տարել։

Հանդիպման հաշիվն արդեն 5-րդ րոպեին դորտմունդցիների կազմում բացել է Յուլիան Բրանդտը։ 4 րոպե անց մյունխենցիների լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին հավասարեցրել է այն։  Եվս մեկ գոլ մյունխենցիները խփել են ընդմիջումից առաջ ու առաջին կեսն ավարտել 2-1 հաշվով։ 44-րդ րոպեին աչքի է ընկել Կինգսլի Կոմանը։

Երկրորդ կեսի մեկնարկում «Բորուսիայի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը վերականգնել է հաշվի հավասարակշռությունը՝ 48-րդ րոպեին գրավելով «Բավարիայի» դարպասը։

«Բավարիային» հաղթանակ է պարգևել Ռոբերտ Լևանդովսկին, որը 78-րդ րոպեին անվրեպ է իրացրել նշանակված 11-մետրանոցը։ Գլխավոր մրցավարն այս 11-մետրանոցը նշանակել է VAR համակարգի օգնությանը դիմելուց հետո, իսկ գոլից անմիջապես հետո դորտմունդցիների մարզիչ Մարկո Ռոսեն, ստանալով երկրորդ դեղին քարտը, հեռացվել է տեխնիկական գոտուց։

Ի դեպ, Լևանդովսկին Գերմանիայի առաջնության արտագնա խաղերում խփել է նախ իր 117-րդ գոլը՝ կրկնելով «Շալկեի» նախկին հարձակվող Կլաուս Ֆիշերի ռեկորդը, ապա 118-րդ գոլը՝ նոր ռեկորդ սահմանելով։

«Բավարիան» այս հաղթանակից հետո իր միավորների թիվը հասցրել է 34-ի և շարունակում է գլխավորել Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը։ «Բորուսիան» 30 միավորով ընթանում է երկրորդ տեղում։

 

Back to top button
Close