Նորություններ

ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ Ադրբեջանը քրեական գործ է հարուցել Արցախում խաղաղ բնակչի սպանության փաստով

Արցախում ՌԴ խաղաղապահ առաքելությունը հայտարարել է, որ Ադրբեջանը քրեական գործ է հարուցել Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչի սպանության փաստով։ Այս մասին նշվում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրության մեջ։

«Մարտունու շրջանում դեկտեմբերի 3-ին արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտում։ Միջադեպի հետևանքով ադրբեջանական պահակակետում սպանվել է Լեռնային Ղարաբաղի բնակիչ։ Դեպքի վայրում ՌԴ խաղաղապահ զորախմբի օպերատիվ խմբի և Ադրբեջանի ԶՈւ Ֆիզուլիի կայազորի զինվորական դատախազության աշխատակիցների աշխատանքի արդյունքներով՝ ադրբեջանական կողմը քրեական գործ է հարուցել խաղաղ բնակչի մահվան դեպքի առթիվ»,-նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ին ադրբեջանցի զինվորականները մուտք են գործել Մարտունու շրջանի վարչական տարածքի հարևանությամբ տեղակայված չեզոք գոտի և բռնություն գործադրել անասնապահությամբ զբաղվող 65-ամյա Սեյրան Սարգսյանի նկատմամբ, այնուհետ սպանել նրան:

Back to top button
Close