ՆորություններՍպորտ

Ինտերը Հռոմում ջախջախեց Ռոմային, Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը

Իտալական Ա սերիայի 16-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալվելիս 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Ռոմայի» դարպասը։

Հռոմի «Օլիմպիկո» ստադիոնում կայացած հանդիպման բոլոր գոլերը գրանցվեցին առաջին խաղակեսում։ Հանդիպման հաշիվը բացվեց 15-րդ րոպեին. անկյունայինից կատարած ուղիղ հարվածով գոլի հեղինակ դարձավ «Ինտերի» կիսապաշտպան Հական Չալհանօղլուն։ 9 րոպե անց վերջինիս փոխանցումից հետո նախկին թիմի դարպասը գրավեց Էդին Ջեկոն՝ կրկնապատկելով հաշիվը։

39-րդ րոպեին Ալեսանդրո Բաստոնիի՝ ձախ եզրից կատարած փոխանցումից հետո գլխի հարվածով «ներաձուրիների» 3-րդ գնդակը խփեց Դենզել Դյումֆրիսը՝ ձևակերպելով խաղի վերջնարդյունքը։

Երկրորդ խաղակեսն ընթացավ փոխեփոխ գրոհներով, սակայն տանտերերին այդպես էլ չհաջողվեց «թրջել» հաշիվը։

Հավելենք, որ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում էր և անցկացրեց ամբողջական հանդիպում։

Այս հաղթանակի շնորհիվ «Ինտերը» վաստակեց 37 միավոր և բարձրացավ 2-րդ հորիզոնական։ «Ռոման» 25 միավորով մնաց 5-րդ տեղում։

Հանդիպման տեսությունը.

Back to top button
Close