ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Nissan-ը ներկայացրել է մեկ նստատեղով մրցարշավային էլեկտրական մեքենա

Nissan Ariya Single Seat Concept-ի կորպուսը պատրաստված է ածխածնի մանրաթելից և ունի բարձր աէրոդինամիկ ցուցանիշներ:

Nissan Futures միջոցառման ժամանակ Nissan-ը ներկայացրել է էլեկտրական մեքենայի հայեցակարգը, որը հիմնված է ապագա Ariya էլեկտրական քրոսովերի հարթակի եւ Formula E-ի դիզայնի վրա:

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է 24gadget.ru-ն:

Մշակողները ցուցադրել են ունիվերսալ սերիական քրոսովերի պլատֆորմի հնարավորությունները և ցույց տվել խելացի էլեկտրական մեքենաների զարգացման հեռանկարները՝ ինքնավարության բարձր մակարդակով։

Մեկտեղանի մեքենան ստացել է Nissan Ariya Single Seat Concept անվանումը: Կոնցեպտուալ մոդելի դիզայնն արվել է Ariya էլեկտրական քրոսովերի նմանությամբ: Դա առաջին հերթին սևի և պղնձագույնի համադրությունն է երկու մեքենաների թափքի ձևավորման մեջ։ Նաև արվել է ռադիատորի վանդակաճաղի V-աձև իմիտացիա, որը հանդիպում է Nissan Ariya ամենագնացի դիզայնում: Նմանությունն ապահովում են նաև մեքենաների առջևի մասում առկա լուսադիոդային գոտիները:

Nissan Ariya Single Seat Concept-ի կորպուսը պատրաստված է ածխածնի մանրաթելից և ունի բարձր աէրոդինամիկ ցուցանիշներ: Այս մոդելի հզորությունը 394 ձիաուժ է, առավելագույն արագությունը՝ 200 կմ/ժ։

2020 թվականի ամռանը ներկայացված Nissan Ariya-ն այժմ հասանելի է նախնական պատվերների համար ԱՄՆ շուկայում: Կլինի մեքենայի 5 մոդիֆիկացիա: Մեկ լիցքավորման դեպքում ինքնավար վազքը կարող է կազմել մինչեւ 500 կմ:

Back to top button
Close