Նորություններ

Կայացել է Արցախի Աժ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը

Դեկտեմբերի 4-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ փակ նիստը՝ Սեյրան Հայրապետյանի և Արթուր Հարությունյանի նախագահությամբ:

Օրակարգում «ԱՀ 2022թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծով նախատեսված ԱՀ պաշտպանության նախարարության, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության և արտակարգ իրավիճակների պետական ծառայության ֆինանսավորման հարցերն էին:

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Back to top button
Close