ՆորություններՍպորտ

Մահացել է աշխարհի 1954 թվականի վերջին չեմպիոնը

Կյանքից հեռացել է 1954 թվականի աշխարհի առաջնությունում չեմպիոն դարձած Հորստ Էկկելը։

Ինչպես տեղեկացնում է Գերմանիայի ֆուտբոլային միության պաշտոնական կայքը, դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 3-ին։ Էկկելը 89 տարեկան էր։

Վերջինս համարվում էր 1954 թվականին Շվեյցարիայում չեմպիոնություն նվաճած միակ ֆուտբոլիստը, որը դեռևս ողջ էր։ Ֆուտբոլիստը Գերմանիայի հավաքականում հանդես է եկել 1952-1958 թվականներին՝ ընդհանուր առմամբ մասնակցելով 32 հանդիպման։

Back to top button
Close