ՆորություններՍպորտ

Աշխարհի չեմպիոնական մրցամարտում 5 ոչ ոքիներից հետո հաղթանակ տարավ Կարլսենը

Դուբայում անցկացվող շախմատի աշխարհի չեմպիոնական մրցամարտի 6-րդ պարտիայում աշխարհի չեմպիոն, 31-ամյա նորվեգացի Մագնուս Կարլսենը (2855) եւ տիտղողի հավակնորդ, 31-ամյա ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին (2782) գերազանցեցին համաշխարհային թագի համար մրցամարտերում ամենաշատ քայլերի ռեկորդը։

Երեւանի ժամանակով 16։30-ից մեկնարկած պարտիայում կատարվեց 136 քայլ։ 5 ոչ ոքիներից հետո հաղթանակ տարավ Կարլսենը, որը խաղում էր սպիտակ ֆիգուրներով։

Նախորդ ռեկորդը 1978 թվականին սահմանել էին Անատոլի Կարպովն ու Վիկտոր Կորչնոյը՝ 124 քայլ։

2013-ին աշխարհի չեմպիոնի կոչումը հնդիկ Վիշի Անանդի դեմ մրցամարտում նվաճած Մագնուս Կարլսենը չորրորդ անգամ է պաշտպանում տիտղոսը։

Մինչեւ դեկտեմբերի 14-ը կանցկացվի 14 դասական պարտիա։ Հավասար հաշվի դեպքում դեկտեմբերի 15-ին կանցկացվի արագ շախմատի 4 պարտիա։ Հավասարության դեպքում կանցկացվի կայծակնային խաղի 2 պարտիա։ Դարձյալ հաղթողին չպարզելու դեպքում, կայծակնային խաղի պարտիաները կլինեն 5-ը։ Եթե դրանից հետո էլ գրանցվի ոչ ոքի, կնշանակվի «արմագեդոն» պարտիա։ Ոչ ոքիի դեպքում, հաղթող կճանաչվի սեւ ֆիգուրներով հանդես եկած շախմատիստը։

Հաղթողը կստանա 1,2 միլիոն եվրո (թայ-բրեյքում՝ 1,1 միլիոն), պարտվողը՝ 800 հազար եվրո (թայ-բրեյքում՝ 900 հազար)։

Back to top button
Close