ՄիջազգայինՆորություններ

ԱՄԷ-ն Ֆրանսիայից գնելու է 80 միավոր Rafale կործանիչներ

Արաբական Միացյալ էմիրությունները և Ֆրանսիան հայտարարել են, որ համաձայնության են եկել 80 միավոր բազմաֆունկցիոնալ Rafale կործանիչների և 12 միավոր Caracal ուղղաթիռների ձեռքբերման շուրջ, գրում է Al Arabiya-ն:

Ֆրանսիայի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ այս պայմանագիրն այդ երկրի սպառազինությունների արտահանման ամենախոշոր գործարքն  է՝  Rafale կործանիչների շահագործման պահից սկսած:

Նշվում է նաև, որ ԱՄԷ-ն Ֆրանսիայի ռազմարդյունաբերության  հինգերորդ ամենակարևոր հաճախորդն է համարվել 2011-2020թթ ժամանակահատվածում՝ 4.7 միլիարդ եվրոյին համարժեք սպանազինությունների գնման պատվերների ցուցանիշներով:

Պայմանագիրը ստորագրել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Աբու Դաբիի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Զայիդ Ալ Նահայանը:

Մակրոնը դեկտեմբերի 3-ին պաշտոնական այցով ժամանել էր Աբու Դաբի: Առաջիկա օրերին նախատեսվում է նաև այցեր Պարսից ծոցի այլ երկրներ՝ մասնավորապես Կատար և Սաուդյան Արաբիա: Նախատեսվող այցերի շրջանակներում քննարկվելու են տարածաշրջանային և միջազգային նշանակության կարևոր հիմնախնդիրներ:

regionmonitor.com

Back to top button
Close