Նորություններ

Դավիթ Բեկի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ

Դեկտեմբերի 2-ին, ժամը 22:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կա տուժած։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։52-ին, մարվել՝ 23։00-ին։

Back to top button
Close