ՄիջազգայինՆորություններ

ԵՄ-ն օգնություն կտրամադրի Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի զինված ուժերին

ԵՄ-ն նաև կաջակցի Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի զինված ուժերին՝ ընդլայնելու իրենց կարողությունները:

Եվրամիությունը տասնյակ միլիոնավոր եվրո կհատկացնի Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի զինված ուժերին աջակցելու համար:

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է Deutsche Welle-ն:

Ուկրաինայի զինված ուժերին կհատկացվի 31 մլն եվրո, Վրաստանին՝ 12,75 մլն եվրո, Մոլդովային՝ 7 մլն եվրո։ Նախատեսված գումարները կտրամադրվեն երեք տարվա ընթացքում։

ԵՄ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ ասվում է, որ երեք երկրներին հատկացվող ֆինանսական աջակցության նպատակը նրանց պաշտպանունակության և ներքին կայունության ամրապնդումն է: Եվրամիության խորհուրդը նշել է, որ օգնության տրամադրման պայմանը լինելու է միջազգային իրավունքի պահպանումը, մասնավորապես՝ մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերի ոլորտում։ ԵՄ-ն չի աջակցում մահաբեր զենքի տրամադրմանը:

ԵՄ-ն նաև կաջակցի Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի զինված ուժերին՝ ընդլայնելու իրենց կարողությունները՝ «ճգնաժամերի կամ արտակարգ իրավիճակների ժամանակ խաղաղ բնակիչներին օգնություն ցուցաբերելու համար», — ասվում է ԵՄ մամուլի ծառայության հաղորդագրությունում: Այսպիսով, Ուկրաինային կտրամադրվի բժշկական սարքավորումներ, այդ թվում՝ դաշտային հիվանդանոցներ, ինժեներական և լոգիստիկ սարքավորումներ։ Վրացական զորքերը բժշկական և ինժեներական սարքավորումներ կստանան։ Իսկ Մոլդովային կտրվի զինամթերքի վնասազերծման եւ ուտիլիզացիայի  սարքավորումներ։

ԵՄ-ն դիտարկում է նաև ռազմական ուսումնական առաքելության ստեղծման հարցը՝ աջակցելու ռազմական մասնագիտական ​​կրթության բարեփոխումներին։

Back to top button
Close