Նորություններ

Պարեկներն ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում

Դեկտեմբերի 1-ի երեկոյան պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկաններն ուժեղացված ծառայություն իրականացրին մայրաքաղաքում։ Նախքան մեկնարկը պարեկային ծառայության պետ Արթուր Ումրշատյանն ու գնդի հրամանատար Խաչատուր Սամվելյանը հրահանգավորեցին անձնակազմին՝ ընդգծելով ուժեղացված ծառայության նպատակներն ու պարեկների առաջնային խնդիրների պատշաճ կատարումը։

Ուժեղացված ծառայության ընթացքում պարեկները հայտնաբերեցին մի տղամարդու, որը մեքենա էր վարում՝ զրկված լինելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից։ Հայտնաբերվեց նաև առանց վարորդական իրավունքի վկայականի մեքենա վարող՝ 2, ուժը կորցրած վարորդական իրավունքի վկայականով մեքենա վարող՝ 1, հաշվառման համարանիշերը ոչ սահմանված հատվածում փակցված տրանսպորտային միջոց վարող՝ 1, առանց ԱՊՊԱ պայմանագրի մեքենա վարող 5 անձ։

11 տրանսպորտային միջոց տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք։ Ընդհանուր հայտնաբերվեց ճանապարհային երթևեկության կանոնների 70-ից ավելի խախտում, որոնց փաստերով կազմվեցին արձանագրություններ։ Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։

Back to top button
Close