Նորություններ

Քարաթափում Եղեգնաձոր-Գետափ ավտոճանապարհին

Դեկտեմբերի 2-ին, ժամը 13։42-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գետափ-Եղեգնաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհը երկկողմանի փակվել է։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ քարաթափումը տեղի է ունեցել Եղեգնաձոր-Գետափ ավտոճանապարհի մոտ 3-րդ կմ-ին (մոտ 4․5 խմ):

Փրկարարները սահմանազատել են տարածքը․ համայնքապետարանի կողմից կիրականացվեն համապատասխան աշխատանքներ։

Back to top button
Close