ՄիջազգայինՆորություններ

Թուրքական լիրայի արժեզրկման ֆոնին հրաժարական է տվել գանձապետարանի և ֆինանսների նախարարը

Թուրքական լիրայի արժեզրկման ու ընդհանուր դժգոհությունների ֆոնին  հրաժարական է տվել երկրի գանձապետարանի և ֆինանսների նախարար Լութֆի Էլվանը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է Էլվանի հրաժարականը՝ նոր նախարար նշանակելով վերջինի տեղակալ Նուրեդդին Նեբաթիին:

Հրամանը հրապարակվել է Թուրքիայի կառավարության պաշտոնաթերթում:

Էլվանը Թուրքիայի ֆինանսների նախարար էր նշանակվել 2020 թվականի նոյեմբերին` նախկինում այդ պաշտոնը զբաղեցնող Էրդողանի փեսա Բերաթ Ալբայրաքի փոխարեն։

Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ արդեն նախկին նախարարն Էրդողանի որդեգրած ցածր տոկոսադրույքների քաղաքականությանը բավարար չափով աջակցոթւթյուն չի ցուցաբերել: Ի հակառակ սրան՝ նորանշանակ նախարար Նեբաթին հրապարակավ աջակցություն է հայտնել տոկոսադրույքի նվազեցման քաղաքականությանը՝ սոցցանցում կատարած գրառմամբ շեշտելով, որ վճռական են այդ հարցում:

 

Աղբյուր`    Ermenihaber.am

Back to top button
Close