ՆորություններՍպորտ

Բարսեղյանը՝ Ղազախստանի առաջնության ամենաթանկարժեք ֆուտբոլիստ

Transfermarkt-ը հրապարակել է Ղազախստանի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքների թարմացված աղյուսակը։

Ցուցակի առաջատարի դիրքը պահպանել է «Աստանայի» ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը, ում արժեքը գնահատվում է 2,5 մլն եվրո։ Երկրորդը «Կայրաթի» կիսապաշտպան Յացեկ Գուրալսկին է, ով իր տրանսֆերային արժեքում կորցրել է 500 հազար եվրո (1,8 միլիոն եվրո):

Երրորդ-չորրորդ տեղերը կիսում են պաշտպան Նուրալի Ալիպը («Կայրաթ») և «Տոբոլի» հարձակվող Իգոր Սերգեևը (1,7-ական միլիոն եվրո)։

Ըստ թարմացված ցուցանիշների՝ Հայաստանի ազգային հավաքականի և «Կայրաթի» պաշտպան Կամո Հովհաննիսյանի տրանսֆերային արժեքն աճել է 300 հազար եվրոյով և այս պահին կազմում է 900 հազար եվրո։

Ղազախստանում հանդես եկող հայ ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները․

Տիգրան Բարսեղյան․ «Աստանա» – 2,5 մլն եվրո
Կամո Հովհաննիսյան․
 «Կայրաթ» – 900 հազար եվրո
Սոլոմոն Ուդո
․ «Աթիրաու» – 350 հազար եվրո
Գեղամ Ղադիմյան․ «Կայսար» – 250 հազար եվրո
Արտակ Դաշյան․ «Աթիրաու» – 200 հազար եվրո
Արամ Հայրապետյան․ «Աթիրաու» – 100 հազար եվրո

armsport.am

Back to top button
Close