ՆորություններՔո ձայնը

«Այս ամենից Աշոտ Մինասյանը դուրս է գալու ավելի ուժեղ և վճռական». Տ. Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Իշխանության համառ ջանքերով կալանավորված Աշոտ Մինասյանն իր գիտակից ողջ կյանքը նվիրել է մեր մեծ հայրենիքին՝ Հայաստանին և Արցախին։

Այսպիսի մարդկանց մեկուսացնելը՝ շինծու ու զավեշտալի «հիմքերով» գործեր հարուցելը, մեղադրանք առաջադրելը մեկ նպատակ ունի՝ սաստկացնել ազգային, գաղափարական, պայքարող կամ ուղղակի իրենց հայրենիքի պաշտպանության համար ամեն ինչի պատրաստ հայի նկատմամբ հարձակումները։

Սակայն այս հարցում ևս այս իշխանությունը սխալվել է։ Աշոտ Երկաթի տիպի մարդկանց ճնշել, թուլացնել, հետ կանգնեցնել գաղափարական պայքարից չի ստացվի։

Այս մարդիկ սովոր են պաշտպանել իրենց ինքնասիրությունը, ընտանիքը, ընկերներին և այն ամենը, ինչ կապված է հայրենիքի հետ և ես համոզված եմ, որ այս ամենից Աշոտ Մինասյանը դուրս է գալու ավելի ուժեղ և վճռական։

Իշխանության և նրանց գործիքների պատասխան տալու ժամանակը դեռ կգա»։

Back to top button
Close