Նորություններ

Գեղարքունիքի մարզում, Դիլիջան, Ջերմուկ քաղաքներում և Տիգրանաշենի ոլորաններում տեղում է ձյուն

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։

Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես երկկողմանի փակ է։

Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 15-16-րդ կմ-ն ընկած հատվածը, Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի Պուշկինո գյուղի ոլորանները, Շիրակի մարզի Ջաջուռ-Քեթի ավտոճանապարհը և Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի Ֆիոլետովո գյուղի հատվածը դժվարանցանելի են բեռնատարների համար։

Արագածոտնի մարզի Թալին-Մաստարա, Ապարան-Արագած ավտոճանապարհներին, Շիրակի մարզի Լանջիկ-Մարալիկ ավտոճանապարհին և Գյումրի-Արմավիր ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Գեղարքունիքի մարզում, Տավուշի մարզի Դիլիջան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում և Տիգրանաշենի ոլորաններում տեղում է ձյուն։

Սյունիքի մարզի Սիսիան-Գորիս ավտոճանապարհին մառախուղ է։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Back to top button
Close