ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Հարավային Կորեայի մանկապարտեզներում արդեն ռոբոտ-դայակներ են աշխատում

Սեուլի 300 նախադպրոցական հաստատություններում ռոբոտներին ներգրավելու փորձ կանցկացվի. պաշտոնյաները խորհուրդ են տալիս օգտագործել ռոբոտ-դայակներ՝ 3-ից 5 տարեկան երեխաների հետ աշխատելու համար:

Մանկահասակ երեխաներին դաստիարակելու օրիգինալ մեթոդ են առաջարկում Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլի իշխանությունները, որտեղ մանկապարտեզներում և երեխաների զարգացման կենտրոններում փոքրիկների դաստիարակման գործում արդեն ռոբոտ-դայակներ են ներգրավվել:

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է 24gadget.ru-ն:

Դաստիարակության նոր մոտեցման հիմնական նպատակն է երեխաներին պատրաստել թվային ապագայի համար, ինչն անհնար է պատկերացնել առանց համակարգիչների, ռոբոտների և բարձր տեխնոլոգիական խելացի համակարգերի:

Ալֆա Մինի անունով ռոբոտ-դաստիարակը փոքր հասակով է՝ ընդամենը 24,5 սմ, բայց միևնույն ժամանակ նա կարողանում է պարել, երգել, վերապատմել տեքստերը և սովորեցնել քունգ ֆուի շարժումների հիմունքները՝ երեխաներին ցույց տալով հավասարակշռությունը պահպանելու տեխնիկան և հրումները հատակից: Ռոբոտ-մանկավարժները կարողանում են երեխաների մոտ արթնացնել ստեղծագործական ունակությունները։

Alpha Mini ռոբոտը հագեցած է սաղավարտի մեջ ներկառուցված տեսախցիկով, որի արձանագրած լուսանկարներն իրական ժամանակում ուղարկվում են պլանշետ՝ դիտումների համար: Ռոբոտի աչքերը կարող են փոխել իրենց ձևը և խոսելիս սրտի ձև ստանալ։

Սեուլի 300 նախադպրոցական հաստատություններում ռոբոտներին կրթական համակարգում ներգրավելու փորձ կանցկացվի։ Պաշտոնյաները խորհուրդ են տալիս օգտագործել ռոբոտ-դայակներ՝ 3-ից 5 տարեկան երեխաների հետ աշխատելու համար: Սեուլի քաղաքապետարանի կրթական համակարգի ներկայացուցչի խոսքով՝ արհեստական ​​ինտելեկտի հետ հաղորդակցվելու փորձն օգտակար կլինի ժամանակակից երեխաների համար և կօգնի նրանց ապագայում ինտեգրվել մեծահասակների՝ բարձր տեխնոլոգիական սարքերով լի կյանքին։

Back to top button
Close