ՄիջազգայինՆորություններ

Լավրովը հայտնել է, որ Պուտինն ու Էրդողանը կխոսեն Թուրքիայի նախագահի առաջարկի մասին

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությունը, թե Անկարան կարող է միջնորդի դեր ստանձնել Ուկրաինայի ու Ռուսաստանի միջև:

Էրդողանն ասել էր, որ Անկարան պատրաստ է որպես միջնորդ հանդես գալ Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև: Ի դեպ թուրքական կողմի հայտարարությունը ողջունել էր Ուկրաինայի նախագահի գրասենյակը:

Լավրովը նշել է, որ հնարավոր է թուրքական առաջարկի մասին ՌԴ ու Թուրքիայի նախագահներն խոսեն:«Այս մոտեցումը դրսևորվել է Թուրքիայի նախագահի հայտարարության մեջ, որտեղ նա ասել էր, թե Անկարան պատրաստ է միջնորդական առաքելություն ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև: ՌԴ նախագահի մամուլի խոսնակն արդեն արձագանքել էր Էրդողանի հայտարարությանը’ նշելով, որ մենք չենք համարվում հակամարտության կողմ: Թուրքիայի ու ՌԴ նախագահների միջև ծրագրվում է հեռախոսազրույց, կարծում եմ այդ հարցերը կքննարկվեն»,-ասել է Լավրովը:

ermenihaber.am

Back to top button
Close