Նորություններ

Երեւանում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել շինհրապարակում. կան արգելափակված քաղաքացիներ

Նոյեմբերի 30-ին, ժամը 22:08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել Երևանի Նորքի փողոցի թիվ 19/7 շենքի մոտակա շինհրապարակում (կատլավան)․ կան արգելափակված քաղաքացիներ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը, Երևան քաղաքի փրկարարական վարչության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Փրկարարները դուրս են բերել արգելափակված քաղաքացիներին ավտոմեքենայից, այնուհետև հատուկ տեխնիկայի օգնությամբ՝ ավտոմեքենան։

Տեղում ցուցաբերվել է առաջին բուժօգնություն․ հոսպիտալացման անհրաժեշտություն չի առաջացել։

Back to top button
Close