ՆորություններՍպորտ

Մեսսին առողջական խնդիրներ ունի. նա կարող է բաց թողնել Նիցայի դեմ խաղը

ՊՍԺ-ի ֆուտբոլիստներ Լիոնել Մեսսին և Լեանդրո Պարեդեսը կարող են բաց թողնել «Նիցայի» դեմ վաղը կայանալիք խաղը: Այս մասին հայտնում է Get French Football News-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, երկու ֆուտբոլիստն էլ բաց են թողել փարիզյան թիմի վերջին մարզումը՝ ստամոքսի հետ կապված խնդիրների պատճառով:

Երեկ Մեսսին ստացավ «Ոսկե Գնդակը»՝ 2021 թվականի արդյունքներով: Հաղորդվում է նաև, որ «Նիցայի» դեմ տնային խաղից առաջ Մեսսին իր 7-րդ «Ոսկե Գնդակը» կցուցադրի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում հավաքված երկրպագուներին:

armsport.am

Back to top button
Close