Նորություններ

Արմեն Հարությունյանը նշանակվել է ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար

ԲԴԽ-ի որոշմամբ՝ Արմեն Հարությունյանը նշանակվել է ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար։

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 32-րդ կետով, 94-րդ հոդվածի 1-ին մասով և «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը

Որոշում է

1. Արմեն Հրանտի Հարությունյանին նշանակել Դատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնում` հինգ տարի ժամկետով»,-նշված է որոշման մեջ։

Նշենք, որ Արմեն Հարությունյանը նախկինում զբաղեցրել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը։

Ավելին, նա համատեղ աշխատանքի երկարատեւ փորձ ունի Գագիկ Ջհանգիրյանի հետ. նա եղել է զինդատախազի տեղակալ, երբ զինդաիտախազի պաշտոնում էր Գագիկ Ջհանգիրյանը ու «Հոկտեմբերի 27-ի» գործով մասնակցել դատարանում մեղադրանքի պաշտպանությանը։

Back to top button