ՄիջազգայինՆորություններ

Ադրբեջանական ուղղաթիռի կործանման հետեւանքով բոլոր մահացածները սպաներ են՝ լեյտենանտից գնդապետ

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ադրբեջանի Խիզինյան շրջանի «Ղարահեյբաթ» ավիաբազայում ուսումնական թռիչքներ կատարելիս պետական ​​սահմանային ծառայության ռազմական ուղղաթիռ էր կործանվել, ինչի հետեւանքով 14 ադրբեջանցի զինծառայող մահացել էր, 4-ի վիճակը ծանր է:

Այդ երկրի պետական ​​սահմանային ծառայությունը տեղեկություն է տարածել, որ բոլոր 14 մահացածները սպաներ են՝ 1 գնդապետ, 1 գնդապետ-լեյտենանտ, 5 մայոր, 3 կապիտան եւ լեյտենանտներ:

Վիրավորների մեջ եւս մեկ գնդապետ-լեյտենանտ կա:

 

Back to top button
Close