ՄիջազգայինՆորություններ

Թուրքիայում լրտեսության մեղադրանքով ձերբակալվել է ընդդիմադիր գործիչ

Թուրքիայում ընդդիմադիր «Ժողովրդավարություն և առաջընթաց» (DEVA Partisi) կուսակցության հիմնադիր անդամ Մեթին Գյուրջանը դատարանի որոշմամբ ձերբակալվել է «քաղաքական և ռազմական լրտեսության» մեղադրանքով։

«Ժողովրդավարություն և առաջընթաց» կուսակցության նախագահ, Թուրքիայի արտաքին գործերի նախկին նախարար Ալի Բաբաջանը այդ մասին հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ Մեթին Գյուրջանը վերլուծաբան է, որն աշխատում է բաց աղբյուրների հետ։ Բաբաջանը պնդել է, որ Գյուրջանը պետական աշխատող չէ, ուստի հասանելիություն չունի պետական գաղտնի տեղեկություններին։

Հայտնի է, որ ընդդիմադիր գործիչը ձերբակալվել է 2020 թվականին հարուցված մի գործի հետաքննության շրջանակում։

ermenihaber.am

Back to top button
Close