Նորություններ

Երևանում ՝ Գարեգին Նժդեհի հրապարակում, 15-ամյա տղան դանակահարել է նախկին փեսային

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  ոստիկանության  Շենգավիթի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում նոյեմբերի 28-ին Երևանում տեղի ունեցած դանակահարության փաստով:

Այդ օրը՝ ժամը 21:55-ի սահմաններում «Շենգավիթ» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների  թիվ 65 խումբը «ձածխ նստատեղի ծակած-կտրած» վերքով իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց  է մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ապերյանի գլխավորությամբ:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Շիրակի մարզի բնակիչ, 21-ամյա Արմամ Մ.-ն է:
Մինչ բժիշկները անհրաժեշտ բուժօգնություն էին ցուցաբերում նրան, Շենգավիթի ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ նույն օրը՝ ժամը 21:10-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում՝ Գարեգին Նժդեհի հրապարակի հարևանությամբ, վիճաբանություն է տեղի ունեցել Արման Մ.-ի և Երևանի բնակիչ, 15-ամյա Գրիգոր Գ.-ի միջև,որի ժամանակ էլ վերջինս իր մոտ եղած դանակով հարվածել է  Արման Մ.-ին:

Շենգավիթի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Գրիգոր Գ.-ին և հանցագործության գործիք հանիդսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ որոնվողը վիրավորի նախկին կնոջ եղբայրն է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button
Close