Նորություններ

Վայոց ձորի ԲԿ-ներին են տրամադրվել առաջին անհրաժեշտության բժշկական սարքավորումներ

Վայոց ձորի մարզպետարանի հետ համագործակցության շրջանակներում ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը՝ Ճապոնիայի կառավարության աջակցությամբ, մարզի առողջության առաջնային պահպանման կենտրոններին հատկացնելու նպատակով մարզպետարանին է տրամադրել առաջին անհրաժեշտության բժշկական սարքավորումներ:
Մասնավորապես՝ 1 հատ շարժական ուլտրաձայնային համակարգ, 100 հատ պուլսօքսիմետր, 20 հատ հեմոգլոբինի և հեմատոկրիտի մակարդակի որոշման համար ձեռքի սարք, 20 հատ բժշկական էլեկտրական կշեռք՝ մարմնի քաշի և հասակի չափման համար:
Նշված սարքավորումները ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի միջոցով բաշխվել են մարզի բոլոր առողջապահական կազմակերպություններին։
Back to top button
Close