Նորություններ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները

Նոյեմբերի 28-ից 29-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 4 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Ապարան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ և Սյունիքի մարզի Կապան քաղաքներում։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 4 ավտոմեքենա և 5 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

Back to top button
Close