ՆորություններՍպորտ

Ռոնալդուն գրառում է կատարել՝ կապված Ոսկե գնդակի մրցանակաբաշխության հետ

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իր instagram-ի էջում գրառում է կատարել՝ կապված «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության հետ։

«Իմ այսօրվա բացակայությունը պայմանավորված է նախորդ շաբաթ Պասկալ Ֆեռեի պնդումներով, թե իբր ես իրեն ասել եմ, որ իմ միակ նպատակը կարիերաս ավարտելիս Լիոնել Մեսսիից շատ «Ոսկե գնդակ» ունենալն է: Պասկալ Ֆեռեն ստել է, օգտագործել է իմ անունն իրեն ու իր պարբերականը կարևորելու համար:

Անընդունելի է, որ մարդը, որը պատասխանատու է նման հեղինակավոր մրցանակի համար, այսպես ստում է՝ չհարգելով մեկին, ով միշտ հարգել է France Football-ն ու «Ոսկե գնդակը»: Եվ այսօր նորից ստել է՝ ինձ հետ կապ չունեցող ինչ-որ կարանտինով արդարացնելով միջոցառումից իմ բացակայությունը:

Ես միշտ շնորհավորում եմ նրանց, ովքեր հաղթում են՝ մրցակցության և ազնիվ խաղի սահմաններում, որոնք ի սկզբանե առաջնորդել են ինձ իմ կարիերայի հենց սկզբից, և ես դա անում եմ, քանի որ երբեք որևէ մեկին դեմ չեմ։

Ես միշտ հաղթում եմ ինձ և այն ակումբների համար, որոնց ներկայացնում եմ, նաև այն մարդկանց համար, ովքեր սիրում են ինձ։ Ես չեմ հաղթում ընդդեմ ինչ-որ մեկի։ Իմ կարիերայի ամենամեծ նպատակն ազգային և միջազգային տիտղոսներ նվաճելն է այն ակումբների հետ, որտեղ ես հանդես եմ գալիս և իմ երկրի ազգային թիմի համար։

Իմ կարիերայի ամենամեծ նպատակն է լինել լավ օրինակ բոլոր այն մարդկանց համար, ովքեր պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ են կամ ցանկանում են դառնալ այդպիսին։ Կարիերայիս ամենամեծ նպատակն անունս համաշխարհային ֆուտբոլի պատմության մեջ ոսկե տառերով գրելն է։

Խոսքս կամփոփեմ ասելով, որ արդեն իսկ կենտրոնացած եմ Մանչեսթեր Յունայթեդի հաջորդ խաղի վրա, և այն ամենի վրա, ինչին իմ թիմակիցների և երկրպագուների հետ դեռ կարող ենք հասնել այս մրցաշրջանում։ Հանգի՞ստը ․․․ հանգիստը միայն հանգիստ է»:

Back to top button