Սպորտ

16-ամյա Արման Մրտեյանը 2 արծաթե մեդալ է նվաճել և դարձել բազկամարտի աշխարհի փոխչեմպիոն

Բուխարեստում նոյեմբերի 24-ից դեկտեմբերի 3-ն ընթացող բազկամարտի աշխարհի առաջնությանը Հայաստանի ներկայացուցիչ 16-ամյա Արման Մրտեյանը 60 կգ քաշայինների պայքարում երկու արծաթե մեդալ է նվաճել նաև աջ ձեռքով մրցումում և հռչակվել աշխարհի փոխչեմպիոն:

Երկար պայքարի արդյունքում հաղթանակի է հասել և ոսկե մեդալը նվաճել Ղազախստանի ներկայացուցիչը:

Օրերս Մրտեյանը բազկամարտի ձախ ձեռքով մրցապայքարում ևս արծաթե մեդալակիր էր դարձել:

Նախքան մեդալի համար պայքարը հայ մարզիկը տպավորիչ հաղթանակներ է տարել մի քանի թուրք և այլ ազգերի ներկայացուցիչ մարզիկների նկատմամբ։

Բազկամարտի աշխարհի առաջնությանը մասնակցել է 46 երկրի ավելի քան 1000 մասնակից։

Back to top button
Close