ՆորություններՍպորտ

Վիդալին թալանել են միլանյան դերբիի ժամանակ, բայց չեն կարողացել գողանալ նրա Ferrari-ն

«Ինտերի» ֆուտբոլիստ Արտուրո Վիդալի տունը թալանել են, երբ ֆուտբոլիստը մասնակցելիս է եղել Իտալիայի առաջնության 12-րդ տուրի՝ «Միլանի» դեմ խաղին: Այս մասին հայտնում է Gazzetta dello sport-ը:

Գողերը մտել են տուն, որտեղից գումար են հափշտակել, թանկարժեք իրեր և ժամացույցներ: Հետաքրքրական է, որ կողոպտիչները փորձել են գողանալ նաև ֆուտբոլիստի միանգամից երկու մեքենաները, սակայն կարողացել են շարժի գցել միյան 400 հազար եվրո արժողությամբ Mercedes Brabus Amg G700-ը: Ֆուտբոլիստի՝ Ferrari 448 Spider-ը գողանալու նրանց ջանքերն ապարդյուն են անցել:

Միջադեպից ընդամենը 4 օր անց Վիդալն ուղիղ կարմիր քարտ է ստացել Չիլիի հավաքականի կազմում:

armsport.am

Back to top button
Close